Աբխազիան ռուսական աշխարհի մի մասն է. Շամբա

Աբխազիան ռուսական աշխարհի մի մասն է, Վրաստանից չվերահսկվող Սոխումիում, «Աբխազիայի և Ռուսաստանի մշակութային-սոցիալական տարածքը» կլոր սեղանի շրջանակներում, հայտարարել է Աբխազիայի դե ֆակտո անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան:

Նրա խոսքով, «աբխազական հասարակությունը հարմարեցված է ռուսական աշխարհին և մասնակցում է ռուսական աշխարհի ստեղծմանը»: Ըստ նրա՝ ռուսական մեծ մշակույթը մեծապես ազդել է Ռուսական կայսրության և Խորհրդային Միության տարիներին բազմաթիվ ազգությունների ձևավորման վրա։

«Ռուսական մեծ մշակույթը, անշուշտ, ավելի մեծ ազդեցություն է ունեցել Ռուսական կայսրության, Խորհրդային Միության օրոք բազմաթիվ ազգերի կազմավորման վրա։ Աբխազիան միշտ գրավել է ռուս ստեղծագործ մտավորականության՝ գրողների, արվեստագետների և այլոց ուշադրությունը»,- ասել է Շամբան։

Նշենք, որ 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան 5-օրյա պատերազմից հետո Մոսկվան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի «անկախությունը»: