Կորոնավիրուսը Վրաստանում. մարտի 9-ի տվյալները

Մարտի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 139 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 273 137 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Երեկ իրականացվել է՝  6 351 թեստավորում, որից 3 464-ը հակամարմինների թեստով, 2 887 -ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 129 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 267 015 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3 601:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2.19 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.49  %, վերջին 7 օրվանը՝ 1.63%:

Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝

Թբիլիսի — 72
Աջարիա — 3
Իմերեթի — 24
Քվեմո Քարթլի — 9
Շիդա Քարթլի —10
Գուրիա — 7
Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 9
Կախեթի — 3
Մցխեթա Մթիանեթի — 0
Սամցխե-Ջավախեթի — 2
Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 0: