Վրաստանի եվրաանդամակցումը՝ Գերմանիայի անվտանգության ռազմավարությունում

Գերմանիան ընդունել է ազգային անվտանգության ռազմավարությունը, որտեղ առաջին անգամ քննարկվում է նաև Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը։

76 էջանոց փաստաթղթում նշվում է, որ Գերմանիայի անվտանգային քաղաքականության հիմնական խնդիրն է ապահովել Դաշնության խաղաղ և ազատ ընթացքը։

Փաստաթղթում խոսվում է նաև Եվրամիության ընդլայնման մասին, այս համատեքստում նշվում է նաև Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հնարավոր անդամակցությունը։

«Մեր նպատակը մնում է խաղաղ, ազատ ու միացյալ Եվրոպան։ Մենք ցանկանում ենք, որ ԵՄ-ն լինի աշխարհաքաղաքական խաղացող՝ ապագա սերունդների համար լավագույնս ապահովելու իր անվտանգությունն ու ինքնիշխանությունը։

Գերմանիայի դաշնային կառավարությունն աջակցում է Եվրամիության ինտեգրմանը, միասնությանը և ընդլայնմանը՝ Արևմտյան Բալկանյան երկրներին՝ Ուկրաինային, Մոլդովային և ապագայում նաև Վրաստանին ընդունելու միջոցով»,- նշված է փաստաթղթում։

Փաստաթղթում նշվում է՝ Եվրամիության ընդլայնմանը նախապատրաստվելու համար անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել Եվրամիության շրջանակներում։