Վրաստանը ստանալու է ամենաորակյալ պատվաստանյութը. Գախարիա

Վրաստանում Կորոնավիրուսիվի պատվաստանյութի հետ կապված որոշ լուրեր ու շահարկումներ վարչապետ Գախարիան աբսուրդային է համարում։

Մարտին ծրագրվում է սկսել տարեցների ու բուժաշխատողների  պատվաստումը, իսկ 2021-ի աշնանը Վրաստանում պատվաստանյութը հասանելի կլինի բոլորին։ Դեռևս վերջնական որոշում չկա` որ դեղամիջոցը կբերեն։ Նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին Վրաստանում պատվաստանյութի հետ կապված միջգերատեսչական հանձնաժողով է ձևավորվել։ Վերջին օրերին հանձնաժողովականները հակասական հայտարարություններ են արել՝ կապված պատվաստանյութի ներմուծման ժամկետների ու ներմուծողի հետ։

Գախարիան նշում է, որ քննարկվում է նյութի ձեռքբերումը ոչ միայն COVAX հարթակի միջոցով, այլև այլ ճանապարհով։ Երկուշաբթի Առողջապահության նախարարությունը պետք է պատվաստանյութի հետ կապված պլան ներկայացնի հանձնաժողովի հաստատմանը։ Վարչապետը վստահեցնում է` քաղաքացիներն ունենալու են միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան որոակյալ պատվաստանյութ։

Հայտնի է, որ  այժմ քննարկումներ են ընթանում Չինաստանում  բրիտանա-շվեդական ընկերության արտադրության AstraZeneca, ամերիկական  Pfizer  և գերմանական  BioNTech ընկերությունների, նաև ամերիկյան Moderna-ի արտադրանքները ձեռք բերելու ուղղությամբ։ Ընդհանուր ծրագրվում է 1,4 մլն. խմբաքանակ, որպեսզի պատվաստվի բնակչության 20%-ը։