Freedom House-ի զեկույցն ու «ընդվզող» նախարարը

Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն գտնում է, որ Freedom House-ի եզրակացությունը չի համապատասխանում Վրաստանում տիրող իրականությանը:

«Վրացական երազանք»-ի հիմնական ձեռքբերումներից մեկը ժողովրդավարության բարձր աստիճանին հասնելն է: Դրա ապացույցն են մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը, մեդիայի բազմազանությունը և ազատությունը: Ուստի, կարծում եմ, որ նշված եզրակացությունը չի համապատասխանում Վրաստանում տիրող իրականությանը»,- հայտարարել է ֆինանսների նախարարը:

Նշենք, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել, ըստ որի՝ լրատվամիջոցների ազատության և դատական համակարգի անկախության տեսանկյունից Վրաստանի ցուցանիշները վատթարացել են:

Զեկույցում ասվում է, որ լրատվամիջոցների ազատության վարկանիշը 4.00-ից իջել է 4.25-ի` Հանրային հեռարձակողի խմբագրական քաղաքականությունն ամբողջովին քաղաքականացնելու, ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության վրա արված ճնշումների և կառավարությանը սատարող մասնավոր հեռուստաընկերությունների միջև սեփականատիրոջ հարցի կոնսոլիդացման պատճառով:

Թողնել պատասխան