Վրաստանի սահմանի մոտ ռուսական ռազմական ուղղաթիռ է կործանվել

Վրաստանի սահմանի մոտ՝ Չեչնիայի սարերում, ռուսական ռազմական ուղղաթիռ է կործանվել: Այս մասին տեղեկատվությունը Interfax-ի հետ զրույցում հաստատել է Չեչնիայի իրավապահ մարմնի ներկայացուցիչը:

BBC-ի ռուսական ծառայության տեղեկատվությամբ, ուղղաթիռը հավանաբար Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությանն է պատկանում: Մահացածների եւ վիրավորվածների մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չի հաղորդվում, սակայն տարբեր լրատվամիջոցներ նշում են, որ 7-10 մարդ է զոհվել:

Նյութի աղբյուրը՝ on.ge

Թողնել պատասխան