Իշխող թիմում հակասություններն ակնհայտ են. մեծամասնության անդամ

«Մեծամասնությունում հակասություններն ակնհայտ են և դրանք բուժման կարիք ունեն»,- նման հայտարարություն է արել «Վրացական երազանք»-ի պատգամավոր Զաքարիա Քուցնաշվիլին: Վերջինիս գնահատմամբ, այն ինչ տեղի է ունենում իշխող թիմում, ճգնաժամ չէ, քանի որ «թիմը որոշումներ կայացնելու հմտություններ ունի, իսկ ճգնաժամը որոշումներ կայացնելու անկարողությունն է»:

«Եթե հետևել եք, զերծ էի մնում խոսել այս թեմայի շուրջ: Եթե նման բոլոր դեպքերում սկսեմ դատել և գնահատականներ տալ, իմ կամքին հակառակ կներգրավվեմ այդ գործընթացին»,- հայտարարել է Քուցնաշվիլին։

Թողնել պատասխան