Վրաստանում փոխնակ մայրության միջոցով երեխա ունեցողներն ավելացել են

2012 թվականի ապրիլի 10-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 2-ը Վրաստանում փոխնակ մայրության միջոցով ծնվել է 4 026 երեխա, հայտնում է Interpress News-ը։

Տվյալների համաձայն, Վրաստանում, սակայն, փոխնակ մայրության միջոցով ծնված երեխաների ամենամեծ թիվը եղել է 2020 թվականին։

2022 թվականի հունվարից մինչև սեպտեմբերի 2-ը Վրաստանում փոխնակ մայրության միջոցով ծնվել է 446 երեխա։ 2021 թվականին՝ 312, 2020 թվականին՝ 819, 2019 թվականին՝ 601, 2018 թվականին՝ 504 և այլն։

2022 թվականին Վրաստանում փոխնակ մայրության միջոցով երեխա են ունեցել Բանգլադեշի, Բուլղարիայի, Գերմանիայի, Ավստրալիայի, Ավստրիայի, Արգենտինայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի, Վենեսուելայի, Լիտվայի, Կիպրոսի, Մավրիկիոսի, Մոլդովայի, Նիդեռլանդների, Էստոնիայի և Իսպանիայի քաղաքացիները։