Դպրոցներում կարգավիճակ չունեցող 6 311 ուսուցիչ է աշխատում

Վրաստանի հանրակրթական դպրոցներում ներկա պահին աշխատում է չատեստավորված (կարգավիճակ չունեցող) 6 311 ուսուցիչ։

Տվյալների համաձայն, այս փուլում հանրակրթական դպրոցներում աշխատում է 55 հազար 565 ուսուցիչ, որոնց բաշխումն ըստ կարգավիճակի այսպիսին է. մենթոր` 299, առաջատար՝ 7 748, ավագ՝ 38 հազար 041, գործող (պրակտիկոս)՝ 2 601։ Հատկանշական է նաև, որ դպրոցներում աշխատում է փնտրողի կարգավիճակ ունեցող 565 ուսուցիչ։

Ի դեպ, գործող ուսուցիչներ կան միայն ոչ վրացալեզու դպրոցներում և այս կարգավիճակը կպահպանեն մինչև 2022-2023 ուսումնական տարվա ավարտը։

Նշենք, որ ուսուցչի մասնագիտական ​​զարգացման սխեմայում չընդգրկված ուսուցիչը, որն աշխատանքի է ընդունվում հանրակրթական ուսումնական հաստատություններում ժամանակավոր պայմանագրի հիման վրա, կարգավիճակ չունեցող ուսուցիչ է։