Վրաստանի 5540 քաղաքացի հայրենիք է վերադարձել

Աշխարհի տարբեր երկրներում գտնվող Վրաստանի քաղաքացիներին կազմակերպված հայրենիք վերադարձնելու համակարգող խումբը օդային և ցամաքային ճանապարհներով արդեն վերադարձրել է 5540 քաղաքացու:

Նախօրեին կայացել է Բեռլին-Թբիլիսի չվերթ, որից օգտվել են ծանր առողջական վիճակում գտնվող մի քանի պացիենտներ: Վրաստանի Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ ինքնաթիռում եղել է նաև բուժաշխատակազմ:

Վրաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում պարբերաբար թարմացվում են կորոնավիրուսի տարածման պայմաններում Վրաստանի քաղաքացիներին այլ երկրներից վերադարձնելու մասին տվյալները:

Դրանք երկու տիպի են` օտար երկրներում գտնվող Վրաստանի քաղաքացիների վերադարձը և տեղում դեսպանատների կողմից նրանց ցուցաբերած օգնությունը: Ապրիլի 13-ի դրությամբ, Վրաստանի 4051 քաղաքացու աշխարհի մի շարք երկրներում օգնություն է ցուցաբերվել: