Վարակից պաշտպանվելու լավագույն միջոցն ամենօրյա թեստավորումն է. Գաբունիա

«Կորոնավիրուսային հիվանդությունից պատվաստումը թեև որոշ չափով պաշտպանում է, սակայն վարակից պաշտպանվելու լավագույն միջոցն ամենօրյա PCR կամ արագ թեստով թեստավորումն է, ինչը գործնականում անհնար է»,-այս մասին ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։ 

Գաբունիայի խոսքով՝ այս գործոնները հաշվի առնելով է որոշվել վերացնել կանաչ անձնագրերի պարտադիր լինելը։ 

Ըստ Գաբունիայի՝ կանաչ անձնագիրը թուլացրել էր վարակի տարածումը, սակայն այս պահին դա այդքան էլ արդյունավետ մեխանիզմ չէր։