Վրաստանում «օմիկրոնի» երկու տարբերակն էլ հայտնաբերվել է. Գակմղրելիձե

Վրաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամի երկու (BA1, BA2) տարբերակները։ Այս մասին միջգերատեսչական խորհրդի նիստից հետո ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն: 

Գամկղրելիձեի խոսքով, լաբորատոր հաստատված «օմիկրոնի» դեպքերը 1 754-ն են։ 

Ըստ Գամկղրելիձեի՝ վարակվածության մակարդակն աճում է, սակայն ընթացքը սովորաբար թեթև է լինում և հիվանդանոցային հատվածը դեռևս չի ծանրաբեռնվել։ 

Նշենք, որ Վրաստանում «օմիկրոն» շտամից մահացության երեք դեպք է գրանցվել։