«Լելոն» մեկնում է Ուկրաինա

Ուկրաինական կողմի հրավերով փետրվարի 24-ին «Լելոն Վրաստանի համար» ընդդիմադիր կուսակցության առաջնորդները կմասնակցեն Ռադայի արտահերթ նիստին՝ նվիրված Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի մեկնարկի տարելիցին։

Տեղեկության համաձայն՝ Կիև կմեկնեն կուսակցության նախագահ Մամուկա Խազարաձեն, գլխավոր քարտուղար Բադրի Ջափարիձեն, քաղաքական քարտուղար Սալոմե Սամադաշվիլին և արտաքին գործերի քարտուղար Գրիգոլ Գեգելիան։ Եռօրյա այցի շրջանակներում նրանք կլինեն Ռադայում, որտեղ կհանդիպեն Ուկրաինայի իշխող կուսակցության և քաղաքական ոլորտի ներկայացուցիչների հետ։

Նշենք, որ չնայած Ուկրաինայի հրավերին, «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավորները հրաժարվել են այցելել Կիև։ Կուսակցության անդամ Իրակլի Զարկուան հաստատել է տեղեկությունը, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան հրավիրել է նաև իշխող կուսակցությանը։