Վրաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վստահ է, որ Վրաստանն արդեն  պատրաստ է ՆԱՏՕ-ի անդամակցությանը։ Այս մասին Ստոլտենբերգը ասել է դաշինքի խորհրդարանական վեհաժողովում։

Նա նաև համոզմունք է հայտնել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ընդունելի են համարում ՆԱՏՕ-ին անդամագրվելու ճանապարհին Վրաստանի իրականացրած գործողությունները:

«Մենք դեռ չենք հաստատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկվելիք բոլոր կետերը, սակայն համոզված եմ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները կգնահատեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ Վրաստանի ձեռնարկած քայլերը և մասնակցությունը Աֆղանստանում խաղաղարար առաքելություններում»,-interpressnews-ի փոխանցմամբ, նշել է Ստոլտենբերգը:

Թողնել պատասխան