Բոճորիշվիլին հանդիպել է ԱՄՆ նորանշանակ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ճանաչողական հանդիպում է ունեցել Վրաստանում ԱՄՆ նորանշանակ գործերի ժամանակավոր հավատարմատար Քորթնի Օստրիանի հետ։

Նախարարության տեղեկացմամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխհարաբերությունները։ Նաև խոսվել է տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հեռանկարների մասին։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու հարաբերությունները։