Ապրիլի 29-ին խորհրդարանում կլսեն առողջապահության նախարարին

Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 29-ին, խորհրդարանում կլսեն առողջապահության նախարարին։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտնել է, որ Միխեիլ Սարջվելաձեն հանդես կգա ինտերպելյացիայի (հարցապնդման) կարգով։ Լիագումար նիստը կսկսվի ժամը 12:00-ին։

Նախարարության ղեկավարի ելույթը խորհրդարանում՝ հարցապնդման կարգով, պահանջել են խորհրդարանական փոքրամասնության՝ «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության պատգամավորները։

BM.GE լրատվամիջոցին հայտնել են կուսակցությունից, որ առողջապահության նախարարը կպատասխանի հարցերին, այդ թվում՝ Դյուշենի մկանային դիստրոֆիա ունեցող երեխաներին դեղորայքով ապահովելու խնդրի, նաև ուռուցքային հիվանդների բուժման պետական ծրագրի, վերարտադրողական առողջության, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության, դեղագործական շուկայի, DRG համակարգի, Վրաստանից արտերկիր բուժման մեկնողների վիճակագրության, առաջնային առողջապահական համակարգի հզորացման, բարձրլեռնային գյուղերում ընտանեկան բժիշկների սուր դեֆիցիտի և թմրամիջոցների օգտագործմանն առնչվող հարցերի վերաբերյալ։