ՌԴ-ն սահմանափակում է Ցխինվալիով մուտքը. Ցխինվալին փակում է Վրաստանի հետ սահմանը

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո պետական անվտանգության հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որով տեղեկացվում է օտարերկրյա քաղաքացիների համար ՌԴ-ի սահմանով տեղաշարժվելու սահմանափակումների մասին: 

Նշվում է, որ մինչև մայիսի 1-ը, Ռուսաստանի կառավարության որոշմամբ, օտարերկրյա քաղաքացիներին արգելվել է մուտք գործել Ռուսաստանի տարածք: Ռուսաստանի տարածք մուտք գործելը սահմանափակվելու է նաև դե ֆակտո հանրապետության այն բնակիչների համար, ովքեր չունեն Ռուսաստանի քաղաքացիություն: Հատուկ կարգադրությունով փակվել են նաև Վրաստանի հետ անցակետերը:

Կոմիտեի տեղեկությամբ՝ սահմանափակումները մտցվում են՝ կորոնավիրուսի տարածման վտանգը հաշվի առնելով: