Երեկվա օրը համառոտ. հունիսի 27

Վրաստանի կառավարությունը 20 տարվա ընթացքում առաջին անգամ հրաժարվել է մասնակցել «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD/ACN) հակակոռուպցիոն ցանցի մոնիտորինգին։

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Հունգարիայի ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հետ։

Հունգարիան Ուկրաինայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկին կաջակցի միայն այն դեպքում, եթե ԵՄ անդամ մյուս երկրները համաձայնեն Վրաստանին միաժամանակ թեկնածուի կարգավիճակ տրամադրել։

Վրաստանի կառավարությունը նախատեսում է 50 մլն լարի ծախսել սահադաշտ կառուցելու նպատակով։

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը, որը վերաբերում է նաև օկուպացված տարածքներում գործող բանկերին։

Դենդրոլոգիական այգու սեփականատեր է դարձել Եկատերինե Խվեդելիձեն՝ ներկայիս իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի կինը։

Բրիտանացի գինու մասնագետների խումբը այցելեց Վրաստան։ Գինու ազգային գործակալության փոխանցմամբ, գինու բրիտանացի վարպետ, Swirl Wine Group-ի ղեկավար Սառա Էբոթը և գինու 10 մասնագետներից բաղկացած խումբը ճանաչողական այց են կատարել Քվեմո Քարթլի և Կախեթի։

Թբիլիսիի քաղաքապետարանն սկսել է Խաղաղության կամրջի վերանորոգումը:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ ողջունում է ռուս զբոսաշրջիկների ժամանումը Վրաստան։

Լեգենդար հրաձիգ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Նինո Սալուկվաձեն Լեհաստանում կայացած մրցաշարից հետո Օլիմպիական խաղերին տասներորդ անգամ մասնակցելու արտոնագիր է ստացել:

Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ ձերբակալվել են նախկինում դատապարտված 3 անձինք, որոնք մեղադրվում են աշխատանքային վեճը «գողական» եղանակով լուծելու համար։