2635 նոր հիվանդ ու 49 մահ. կորոնավիրուսով հիվանդների թիվը Վրաստանում անցել է 200 հազարից

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ևս 2 635-ով է ավելացել։ Դեպքերի թիվը գերազանցել է  200.000-ը։

Վերջին 24 ժամում 16870 թեստ է արվել (8 հազարը էքսպրես թեստ է, ավելի քան 8500-ը` PCR):

Վիճակագրությունն ըստ շրջանների.

Նոր վարակվածների 43%-ը բաժին է ընկնում Թբիլիսիին (1134)։ Իմերեթիում նախօրեին 338 նոր դեպք է հաստատվել, Աջարիայում` 230, Քվեմո Քարթլիում` 216, Սամեգրելոյում` 199։

Ամենաքիչ վարակվածները Ռաճայում են, Քվեմո Սվանեթիում և Սամցխե Ջավախքում։

Քովիդից մահացածների թիվը հասել է 2002-ի, որոնցից 49-ը` վերջին մեկ օրում։

Ապաքինվել է 171526 մարդ, 2244-ը` վերջին մեկ օրում։

Ներկայումս երկրում 30449 ակտիվ դեպք կա։ Հազարից ավելի պացիենտի վիճակը ծանր է, 427 մարդու արհեստական շնչառական սարք է միացված։