Եվրամիությունը 55 մլն եվրո է հատկացնում Վրաստանի գյուղատնտեսության զարգացման համար

Եվրամիությունը լրացուցիչ 55 միլիոն եվրո է հատկացրել Վրաստանի գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման համար:

Վրաստանում ԵՄ ներկայացուցչության տեղեկատվությամբ՝ ԵՄ-ի ENPARD ծրագրի չորրորդ փուլը Վրաստանին լրացուցիչ օգնություն կտրամադրի սննդամթերքի անվտանգության և չափանիշների ներմուծման գործում՝ երկրում սպառողների իրավունքներն ավելի լավ պաշտպանելու և վրացական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանման ներուժը մեծացնելու համար:

Ծրագիրը կշարունակի նաև աջակցել Վրաստանում գյուղական համայնքների զարգացմանը և գյուղերում կենցաղային պայմանների բարելավմանը, ինչպես նաև կօգնի վրացի ֆերմերներին, կոոպերատիվներին, փոքր և միջին ձեռներեցներին՝ բարձրացնել արտադրանքի քանակն ու որակը և կնպաստի նրանց արտադրանքի արտահանմանը ԵՄ շուկա: