Նինոծմինդայի մունիցիպալիտետում կայծակի հետևանքով մարդ է մահացել

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղում կայծակի հետևանքով երիտասարդ կին է մահացել։

Ամպրոպի ժամանակ 35-ամյա կինն ամուսնու հետ կարտոֆիլի դաշտում է եղել, այդ պահին ամպրոպ է եղել, որին հաջորդել է կայծակը, կինը տեղում մահացել է։

Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետի մի քանի գյուղերում երեկ ուժեղ կարկուտ, կայծակ և ամպրոպ է եղել։