«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ բերման են ենթարկել Հանրայինի լրագրողին

Հուլիսի 12-ին, ուշ երեկոյան իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ ԶԼՄ-ների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ իրավապահները բերման են ենթարկել Հանրային հեռարձակողի լրագրող Իրակլի Աբսանձեին:

Լրագրող Իրակլի Աբսանձեն գրում է, որ ոստիկանությունը ձերբակալման ժամանակ կոտրել է նրա ձեռքը:

«Ես լավ եմ, պարզապես ձեռքս են կոտրել», — գրել է Աբսանձեն հուլիսի 13-ի վաղ առավոտյան, երբ նրան արդեն ազատ են արձակել: Նրա խոսքով՝ ինքը «ոչ մի տեղ չի ստորագրել»: