Կորոնավիրուսի հուլիսի 13-ի տվյալները Վրաստանում

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Հուլիսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1862 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 379 673  է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Երեկ իրականացվել է՝ 35 117 թեստավորում, որից 20 996-ը հակամարմինների արագ թեստով, 14 121-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 619 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 360 558 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 11 մարդ, ընդհանուր՝ 5 479:

Դրականության ցուցանիշը՝ օրական 5.3%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 4%, վերջին 7 օրվանը՝ 4.26%: