Վենետիկի հանձնաժողովի նախագահը հանդիպել է խորհրդարանի նախկին խոսնակին

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն շարունակում է հանդիպումները Թբիլիսիում: Նա արդեն հանդիպել է Վրաստանի խորհրդարանի ներկա ու նախկին նախագահների հետ։ 

Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումը լրագրողների համար փակ է եղել: Ինչ վերաբերում է խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլիի հետ հանդիպմանը, Ջանի Բուքիքիոն ճեպազրույցում ասել է, որ քննարկվել է սահմանադրության փոփոխությունների հարցը:

Նրա խոսքերով՝ «գործող Սահմանադրությունը բավականին լավն է, սակայն բարելավումն էլ վատ չէր լինի»:

«Հանդիպմանը բազմաթիվ հարցերի ենք անդրադարձել։ Պետք է նշեմ, որ իրավական հարցերում համամիտ ենք վրաց փորձագետների հետ: Նրանցից շատերին ճանաչում եմ արդեն մի քանի տարի և ուրախ եմ, որ հաճախ համաձայնության ենք գալիս ձեր երկրի զարգացման կարևոր հարցերում: Գործող Սահմանադրության տեքստը բավականին լավն է, սակայն վատ չէր լինի, որ այն ավելի բարելավվեր»,-Ուսուփաշվիլիի հետ հանդիպումից հետո ասել է Վեներիկի հանձնաժողովի նախագահը՝ նշելով, որ հանդիպման մասին նախապես չէր հայտարարվել, քանի որ այն ընգրկված չէ պաշտոնական այցի ծրագրում:

Ջանի Բուքիքիոն նաև նշել է, որ Վենետիկի հանձնաժողովը հարցի շուրջ կարևորում է նաև շփումները հասարակության տարբեր շերտերի, հատկապես հասարակ քաղաքացիներին հետ։

Հանդիպումից հետո մեկնաբանություններ է արել նաև Դավիթ Ուսուփաշվիլին՝ նշելով, որ երկրում Ընտրական օրենսգրքի փոփոխություններ իրականացնելու համար քաղաքական կամք է պետք:

«Նախորդ տարի բոլոր այն քաղաքական ուժերը, շահագրգիռ կազմակերպություններն ու ինստիտուտները կողմ էին արտահայտվում մեծամասնական ընտրակարգի վերացմանը: Այս քայլն արդեն պաշտոնապես նախաձեռնված է և այսօր միայն քվեարկություն է անհրաժեշտ: Մինչ այսօր չքվեարկելու միակ պատճառը խորհրդարանում առկա լարվածությունն էր, որն այսօր այլևս չկա։ «Վրացական երազանք»-ը մեծամասնական ընտրակարգի վերացման նախաձեռնողների շարքում է եղել: Այդ իսկ պատճառով, եթե այս հարցը մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում քվեարկության դրվի, այնուհետև դրական րոշում ընդունվի, դա գործընթացում  ներգրավված կողմերի համա կարևոր ուղերձ կլինի։ Դա իր հերթին, կնշանակի, որ իշխանությունները տրամադրված են հարգել համաձայնությունը»,- հայտարարել է Ուսուփաշվիլին։

Հիշեցնենք, որ Վրաստանում գտնվող Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն Սահամադրության բարեփոխումների հարցով քննարկում է ունեցել նաև ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։

Լուսանկարը՝ IPN-ի

Թողնել պատասխան