Ռուսական ավիաընկերությունները մտադիր են վերսկսել թռիչքները դեպի Աբխազիա

«Авиалинии Вологды» ավիաընկերությունը մտադիր է վերսկսել թռիչքները դեպի Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիա: Այս մասին « Sputnik» ռադիոկայանին հայտնել է կազմակերպության ղեավար Միխեիլ Զուևը:

«Առայժմ հարցեր կան, որոնք համաձայնեցնել է պետք: Առաջին հերթին պետք է պարզել, կկարողանա արդյո՞ք Սուխումիի օդանավակայանը ընդունել մեր ինքնաթիռները: Բացի այդ, անհրաժեշտ է մաքսային անցակետ կառուցել: Մեծ ցանկություն ունենք թռիչքներ իրականացնել Աբխազիայում, առավել ևս, որ «Ռոսավիացիա»-ի կողմից գործում է առողջապահական-զբոսաշրջային զարգացման ծրագիր»,- հայտարարել է Զուևը:

Վերջինիս խոսքերով, կան նաև այլ ընկերություններ, որոնք նույնպես ցանկանում են թռիչքներ իրականացնել դեպի Աբխազիա: Զուևը հավելել է նաեւ, որ հնարավոր թռիչքների անվտանգության ապահովումը աբխազական կողմինն է:

Լուսանկարը՝ «Kvira.ge»

Թողնել պատասխան