2012 թվականի աղետից տուժածները բնակարան են ստացել

Աջարիայի կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեն հանդիպել է Կվիրիկե գյուղի բնակիչներին, ովքեր տուժել են 2012 թվականին տեղի ունեցած երկրաշարժից և նրանց հետ միասին այցելել նորակառույց բազմաբնակարան շենք:

Բնակելի  շինությունը կառուցվել է 2012 թվականի աղետից տուժածներին աջակցելու նպատակային ծրագրի շրջանակներում: Այժմ` 12 ընտանիք կապրի այնտեղ:

«Այսօր մենք Քոբուլեթիի շրջանի Կվիրիկե գյուղում ենք, որտեղ կառուցվել է սոցիալական այս շինությունը: Աղետից տուժած 12  ընտանիք բնակարան կստանա: Ուրախ ենք, որ այսօր՝ Ջրօրհնեքի օրը շահագործման հանձնեցինք բնակարանները: Ապագայում ևս կլինեն նման կարևոր ծրագրեր: Մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդի համար հոգատարությունը մեզ համար առաջնահերթություն է: Սա ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ պետությունը հոգ է տանում իր քաղաքացիների համար»,- հայտարարել է Զուրաբ Պատարաձեն:

Քոբուլեթիի շրջանում գործող սոցիալական ծրագրի նպատակը աղետից տուժածների բնակարանները վերականգնելն ու նրանց կենսապայմանները բարելավելն է: Ծրագրի  շրջանակներում ծախսվել է  1 մլն. 211.570 լարի, վերանորոգվել է 11 շենք, իսկ 14 ընտանիք փոխհատուցում է ստացել:

Թողնել պատասխան