Թբիլիսիի մանկապարտեզներում սննդի ստանդարտ մենյուն ամբողջությամբ վերականգնվել է, միաժամանակ խստացվել են հիգիենիկ նորմերը։ Այս մասին Bm.ge լրատվամիջոցին հայտնել են Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալությունից։
«Թբիլիսիի մանկապարտեզներում վիրուսների սեզոնի հետ կապված՝ խստացվել են հիգիենայի և սանիտարական անվտանգության կանոնները. ինչ վերաբերում է սննդին, ապա ստանդարտով նախատեսված բացարձակապես բոլոր մթերքները վերադարձվել են մենյու», — հայտարարում են մանկապարտեզների գործակալությունից։
Սննդի ազգային գործակալությունում bm.ge-ի հարցերին ի պատասխան՝ արդյոք ավարտվել է հետազոտությունը և վերցված 694 նմուշներից քանիսն են ստուգվել, հայտնել են, որ տեղեկատվությունը հետազոտության ավարտից հետո իրենք կհրապարակեն։ փ
Ինչ վերաբերում է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը, որը սեպտեմբերի 18-ին մանկապարտեզներում երեխաների և դաստիարակի թունավորման փաստի առթիվ սկսել էր հետաքննություն մարդու կյանքի կամ առողջության համար վտանգավոր արտադրանքի արտադրություն-իրացում հոդվածով, հայտնել են, որ «քննությունը շարունակվում է, և ավարտից հետո հասարակությանը կտրամադրվի մանրամասն տեղեկատվություն»։
Սեպտեմբերի 18-ի առավոտից տեղեկատվություն տարածվեց, որ տասնյակ երեխաներ, որոնք հաճախում են Թբիլիսիի հանրային մանկապարտեզ, թունավորման նշաններով տեղափոխվել են կլինիկա։
Երեխաները բողոքում էին սրտխառնոցից և որովայնի ցավից։ Ավելի ուշ՝ սեպտեմբեր 19-ին, առողջապահության նախարարն ասել էր, որ «100-ն անցել է մանկապարտեզի այն երեխաների թիվը, որոնց թունավորման ախտանիշների պատճառով հոսպիտալացում է պահանջվել»։