«Վրացական երազանք»-ում գոհ են «Գազպրոմ»-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից

Իշխող թիմից հայտարարել են, որ «Գազպրոմի» հետ պայմանավորվածության որոշ մանրամասներ իրենց հայտնի է: Խորհրդարանական մեծամասնության անդամների կարծիքով, վրացական կողմը «Գազպրոմի» հետ պայմանավորվածությունը բխում է Վրաստանի շահերից:

Խորհրդարանական մեծամասնության անդամ Զվիադ Ձիձիուրիի կարծիքով՝ իշխանությունը արել է  առավելագույնը, մինչդեռ ընդդիմությունը փորձում է դրանից շոու կազմակերպել:

«Կառավարությունը արել է հնարավոր առավելագույնը, հնարավոր օպտիմալ տարբերակը, որից չի տուժի որևէ քաղաքացի կամ գործարար: Ինձ համար ամեն ինչ պարզ է, «Միացյալ ազգային շարժման» երկու թևերն էլ այս համաձայնագրի շուրջ շահարկումներ են անում հնարավորինս ընդդիադիր ներկայանալու համար»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Զվիադ Ձիձիգուրին:

Նշենք, որ Վրաստանի և «Գազպրոմ»-ի միջև ստորագրված պայմանագրից հետո, Վրաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը բողոքում են ձեռք բերված պայմանավորվածությունից:

Թողնել պատասխան