Վրաստանում կենդանի սպանողները կարող են հայտնվել ճաղերի հետևում:

Վրաստանի ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» խմբակցության պատգամավոր Գեորգի Ծագարեիշվիլին Խորհրդարանին առաջարկել է քրեական պատիժ սահմանել ` կենդանիներին սպանելու համար:

Ըստ գոծող օրենսդրության` Վրաստանում ընտանի կենդանիները դիտարկվում են որպես ունեցվածք, և մարդը, ով կենդանի է սպանում, պատիժ է կրում` սեփականության վնաս հասցնելու հոդվածի հատկանիշներով:

35106_cover_bԾագարեիշվիլն առաջարկում է կենդանուն սպանողի համար պատիժ սահմանել` մինչև երկու տարվա ազատազրկում: Եթե կենդանին սպանվում է  մարդկանց խմբի կողմից, մինչև չորս տարի ազատազրկում:

Բացի այդ, քրեական պատիժ  կիրառվի նաև կենդանիների մարտերի համար: Մարտերի մասնակիցները մինչև մեկ տարի  ժամկետով կազատազրկվեն, իսկ կազմակերպիչները`  երեք: Կենդանիների վրա փորձարկումները ևս պատժելի են ազտազրկմամբ` մինչև մեկ տարի ժամկետով: Օրինագիծն արդեն Խորհրդարան է մտել և քննարկվում է  հանձնաժողովներում:

Թողնել պատասխան