Մարգվելաշվիլին օգնություն է ցուցաբերել վթարից տուժած կնոջը

Գիա Կիտիա անունով օգտատերը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Վրաստանի նախագահ  Գիորգի Մարգվելաշվիլին  հերոսական քայլ է արել`  օնգություն ցուցաբերելով ավտովթարի ենթարկված մի հղիի:

Կնոջ մեքենան կորցնելով կառավարումը` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

«Ես ականատես եղա ասարսափելի մի վթարի, երկրի նախագահը հղի կնոջը օգնում էր դուրս գալ շրջված մեքենայից »,- գրել է օգտատերը`  նշելով, որ նախագահի ծառայողական մեքենան մոտակայքում էր հայտնվել  պատահաբար:

Տեղեկությունը  հաստատել են  նաև նախագահի աշխատակազմից: Մարգվելաշվիլիի արարքը սոցցանցերում մեծ արձանգանք է ստացել:   Մարգվելաշվիլիին  նույնիսկ կոչել են հայտնի հերոսների` Բեթմենի և Սուպերմենի անուններով:

Թողնել պատասխան