Իշխանությունները նպատակ չունեն խորհրդարանը Թբիլիսի տեղափոխել

Քութայիսիիում  մեկնարկած սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրային քննարկումների ընթացքում բարձրացվել է խորհրդարանը մայրաքաղաք տեղափոխելու հարցը։

«Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն ասել է՝ «Քութայիսցիները չպետք է մտածեն, թե որեէ մեկը պատրատվում է խորհրդարանը տեղափոխել»։ Նա նաև նշել է, որ Քութայիսին արդեն հայտնի է  որպես խորհրդարանական քաղաք:

«Խորհրդարանը Քութայիսիից չի տեղափոխվում: Վրաստանի սահմանադրության նոր նախագծում, անշուշտ,  նշված  չէ խորհրդարանի վայրը, սակայն դա բացառություն չէ:   Սահմանադրությունում շենքի վայրի մասին գրառում չլինելը չի նշանակում,  թե Թբիլիսիում պետք է շարունակվեն խորհրդարանական աշխատանքները»,- հայտարարել է Մամուկա Մդինարաձեն:

Հարցն օրեր առաջ բարձրացրին Վրաստանի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝  նշելով, որ իշխանությունները փորձում են խորհրդարանը Քութայիսիից տեղափոխել Թբիլիսի։ Ի դեպ, երկրի օրենսդիր մարմինն իր աշխատանքները սկսել է Քութայիսիիում, երբ երկիրը ղեկավարում էր Միխեիլ Սահակաշվիլին։

Գալով իշխանության՝  «Վրացական երազանք»-ը  բազմիցս է  խոսել  խորհրդարանը Թբիլիսի տեղափոխելու նպատակահարմարության մասին։

Թողնել պատասխան