Եվրահանձնակատար Յոհանես Հանը Վրաստանում է

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ընդունել է Թբիլիսիում գտնվող Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանին:

Եվրամիության հանձնակատար երկօրյա այցի ընթացքում կհանդիպի երկրի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ:

Այցի շրջանակներում  կստորագրվի 32 մլն եվրո արժողությամբ «Տեխնիկական համագործակցության մեխանիզմ» (Technical Cooperation Facility – TCF) ֆինանսական պայմանգիրը, որը նպատակ ունի աջակցել Ասոցացման  համաձայնագրի իրականացմանը:

Թողնել պատասխան