Վրաստանում մեկնարկել է առաջին դասարանցիների առցանց գրանցման 2-րդ փուլը

Վրաստանում մայիսի 8-ին մեկնարկել է 2017-2018 ուսումնական տարվա  առաջին դասարանցիների առցանց գրանցման 2-րդ փուլը:

Կրթության եւ գիտության նախարարության տեղեկատվության համաձայն՝ գրանցումը հնարավոր է իրականացնել  www.registration.emis.ge կայքում: 2-րդ-փուլի գրանցումը կավարտվի հունիսի 1-ին,  աշակերտների ընդունելության պարտադիր փաստաթղթերը կընդունվեն 2017թ․ հունիսի 2-15-ն ընկած ժամանակահատվածում:

 

Թողնել պատասխան