«Պաշտպանիր Սահմանադրությունը». ցույցեր Վրաստանի տարբեր քաղաքներում

«Պաշտպանիր Սահմանադրությունը» ծրագրի շրջանակներում Վրաստանի տարբեր շրջաններում ցույցեր են տեղի ունեցել: Ցուցարարների կարծիքով Վրաստանի քաղաքացիներին չպետք է զրկեն նախագահ ընտրելու իրավունքից և փոփոխությունները հավասար հնարավորություններ պետք է ապահովեն բոլոր կուսակցությունների համար:
Սահմանադրության նոր նախագծի դեմ ցույց են կազմակերպել «Միացյալ ազգային շարժում»-ի Բաթումիի տարածաշրջանային գրասենյակի անդամները: Ցուցարարների խոսքերով, սահմանադրական փոփոխությունների հանրային քննարկումները ձևականություն են և չեն արտահայտում ժողովրդի շահերը: Նրանք կոչ են անում մարդկանց պաշտպանել Սահմանադրությունը:
Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Զուգդիդիում, Թելավիում, Գորիում, որտեղ հնչել են միևնույն պահանջները:

Թողնել պատասխան