Զուգդիդի-Լասդիլի ճանապարհին ժայռ է փլուզվել

Վրաստանի ավտոճանապարհային վարչության տեղեկատվությամբ, մաքրման աշխատանքների արդյունքում, Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի 183 կմ ճանապարհահատվածում երթևեկությունը վերականգնվել է միակողմանի: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավտոճանապարհահատվածում ժայռ էր փլուզվել, ինչի հետևանքով ճանապարհը փակվել էր:

Այժմ մաքրման աշխատանքները շարունակվում են, որպեսզի երկկողմ երթևեկությունը հնարավորինս շուտ վերականգնվի: Փլուզված ժայռի մոտավոր ծավալը 300-400 խորանարդ մետր է:

Թողնել պատասխան