3 անձ ձերբակալվել է վեճը «գողական» եղանակով լուծելու մեղադրանքով

Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ ձերբակալվել են նախկինում դատապարտված 3 անձինք, որոնք մեղադրվում են աշխատանքային վեճը «գողական» եղանակով լուծելու համար։

Պաշտոնական տեղեկություններով՝ 1972 թվականին ծնված Ա.Շ.-ն ձերբակալվել է «գողական աշխարհին անդամակցելու» համար, 1995 թվականին ծնված Ա.Խ.-ն «գողական աշխարհի անդամին դիմելու համար», իսկ 2004 թվականին ծնված Գ.Շ.-ն՝ «Չուքչա» մականունով, մեղադրվում է «գողական աշխարհի գործունեությանն աջակցելու համար»։

Հանցագործությունները պատժվում են մինչև 10 տարի ազատազրկմամբ։

Ըստ ՆԳՆ-ի՝ քննությամբ պարզվել է, որ Ա.Խ.-ի և նրա աշխատակցի միջև ֆինանսական վեճ է ծագել։ Տարաձայնությունները հարթելու համար Ա.Խ.-ն դիմել է «գողական աշխարհի» անդամ Ա.Շ.-ին և, օգտագործելով հանցավոր ազդեցություն, խնդրել է վեճը լուծել իր օգտին։ Գործում ներգրավվել է Գ․Շ-ն։