«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին և նրա կինը՝ Եկատերինան, շնորհավորել են Շիո III-ին Վրաց Ուղղափառ Եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարք ընտրվելու կապակցությամբ։
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաց Ուղղափառ Եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարք ընտրվելու կապակցությամբ։
Այսօրվանից Դուք ստանձնել եք մեր Մայր Եկեղեցին առաջնորդելու և յուրաքանչյուր ուղղափառ վրացու, ազգի և միաբանի հոգևոր հայրը լինելու պատվավոր և միաժամանակ պատասխանատու առաքելությունը։
Ձերդ Սրբություն, մեծ պատմական պատասխանատվություն է ծառայել Եկեղեցուն և երկրին այն ժամանակ, երբ հասարակությունը հատկապես կարիք ունի հոգևոր ուժի, միասնության և խաղաղության։ Այս պատասխանատվությունն ավելի մեծ է` հաշվի առնելով, որ Դուք շարունակում եք Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Նորին Սրբություն և Երջանկահիշատակ Իլիա II-ի ուղին, որը կես դար, դժվարին և փոթորկալից ժամանակներում, արժանապատվորեն առաջնորդել է մեր ժողովրդին և երկիրը։
Մենք հավատում ենք, որ Ձեր աշխատանքը կդառնա խաղաղության, համերաշխության և ազգային միասնության հիմքը և ավելի կամրապնդի Վրաց Եկեղեցու դարավոր ավանդույթներն ու արժեքները, որոնց վրա հիմնված է մեր ազգային ինքնությունը։
Մաղթում եմ Ձեզ առողջություն, ուժ և հոգևոր ամրություն։
Թող Աստված օրհնի Ձերդ Սրբությանը և ամբողջ Վրաստանին», — ասված է Իվանիշվիլիների շնորհավորական ուղերձում։
Այսօր՝ մայիսի 11-ին, Սուրբ Երրորդության տաճարում կայացած ընդլայնված ժողովում 22 ձայնով նոր պատրիարք ընտրվեց միտրոպոլիտ Շիոն: