Վրաստանը հրաժարվել է մասնակցել հակակոռուպցիոն ցանցի մոնիտորինգին

Վրաստանի կառավարությունը 20 տարվա ընթացքում առաջին անգամ հրաժարվել է մասնակցել «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD/ACN) հակակոռուպցիոն ցանցի մոնիտորինգին։ Մոնիտորինգի նպատակը երկրի հակակոռուպցիոն միջավայրի հիմնարար գնահատականն է, մարտահրավերների վերհանումն ու համապատասխան առաջարկությունների կատարումը:

Մի շարք հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ կոչ են անում Վրաստանի կառավարությանը շարունակել համագործակցությունը «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD/ACN) հակակոռուպցիոն ցանցի հետ։

Հայտարարության հեղինակ ՀԿ-ների խոսքով՝ «Վրաստանը միակ երկիրն է, որը չի համաձայնել մոնիտորինգի անցկացմանը, ի տարբերություն Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Մոնղոլիայի»։

Մոնիտորինգն իրականացվում է 2003 թվականից Ստամբուլի Գործողությունների ծրագրի (IAP) շրջանակներում և ներառում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC) և այլ միջազգային չափանիշների շարունակական մոնիտորինգը: