Տեսանյութ. Արտահերթ ընտրություններ Վրաստանում․ անցկացնե՞լ, թե՞ ոչ

Արտահերթ ընտրություններ Վրաստանում․ անցկացնե՞լ, թե՞ ոչ: Վրաստանում հոկտեմբերի վերջին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների պարզ դառնալու պահից միավորված ընդդիմությունն արտահերթ ընտրություններ է պահանջում, իսկ վերջերս «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի սկանդալային ձերբակալությունից հետո այս պահանջը սրվել է՝ ընդդիմադիրների աջակիցներն օրեր շարունակ գիշերում են օրենսդիր մարմնի շենքի մոտ, ցույցեր ու երթեր անցկացնում: Ալիքը հետաքրքրվել է՝ այս թեմայի շուրջ, թե ինչ կարծիք ունեն քաղաքացիները…