Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Փարիզում կայանալիք տիեզերական հարցերին նվիրված գագաթնաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի սեպտեմբերի 9-10-ը Փարիզում նախատեսված տիեզերական հարցերին նվիրված գագաթնաժողովին։

Իրակլի Կոբախիձեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրավիրել է Փարիզում կայանալիք տիեզերական հարցերին նվիրված առաջին միջազգային գագաթնաժողովին։

Միջոցառումը համանախագահելու են Ֆրանսիան և Գերմանիան։ Գագաթնաժողովի հիմնական թեմաներն են գիտությունը, հետազոտությունները, անվտանգությունը և պաշտպանությունը։

Կառավարության լրատվական ծառայությունը մի քանի օր առաջ տարածել է պաշտոնական հրավերի տեքստը, որը Կոբախիձեն ստացել է Ֆրանսիայի նախագահից։