Ուշադրության կենտրոնում բարեփոխումներն են

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով, կան երեք երկրներ, որոնք ձգտում են անդամակցել ՆԱՏՕ-ին` Վրաստանը, Ուկրաինան,  Բոսնիա և Հերցեգովինան։

Սակայն, ըստ Ստոլտենբերգի՝ նոր անդամակցության վերաբերյալ ցանկացած որոշում պահանջում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների միաձայն աջակցությունը։

«Այժմ հիմնական շեշտը դրված է Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու վրա, որ վերջինս կարողանա պահպանել իր ինքնիշխանությունը։ Հիմնական շեշտադրումը սա է, հիմա առաջնայինը անդամակցության հարցը չէ»,- ասել է Ստոլտենբերգը։

Ըստ քարտուղարի՝ Վրաստանի պարագայում հիմնական խնդիրը բարեփոխումներն են, որոնք կօգնեն նրան շարժվել դեպի ՆԱՏՕ-ի անդամակցություն:

Ստոլտենբերգը հորդորել է կենտրոնանալ բարեփոխումների վրա։