Օմբուդսմենը սեռական ոտնձգությունների փաստեր է հայտնաբերել

Ըստ Վրաստանի հանրային պաշտպանի` «Ֆակտոր Գրուպ» ՍՊԸ-ում և CD Company ՍՊԸ-ում աշխատող կանանց նկատմամբ սեռական ոտնձգության փաստեր են արձանագրվել։

Պաշտպանի հաղորդագրության մեջ նշվում է, որ հուլիսի 5-ին հանրային պաշտպանը առաջարկություններով դիմել է այս ընկերությունների տնօրեններին և հորդորել նրանց` հետագայում սեռական ոտնձգություններ չանել աշխատակիցների նկատմամբ և չստեղծել նրանց համար վիրավորական, նվաստացնող և/կամ անհարիր միջավայր։

Հանրային պաշտպանի գրասենյակում դիմողների շահերը ներկայացնում էր «Սաֆարի» հասարակական կազմակերպությունը:։

Գործի փաստական ​​հանգամանքների համաձայն՝ «Ֆակտոր Գրուպ» ՍՊԸ-ում ծառայությունն սկսելուց կարճ ժամանակ անց ընկերության տնօրենը համակարգված նամակագրություն է սկսել աշխատողի հետ ոչ աշխատանքային հարցերով։

Հատկանշական է, որ գործում առկա հանգամանքների և ապացույցների վերլուծության արդյունքում հանրային պաշտպանն առաջին անգամ սահմանել է սեռական ոտնձգության ձևը՝ «Ծառայություն` ծառայության դիմաց (Quid Pro Quo)»։

«Նմանատիպ խնդիրների առաջ է կանգնել CD Company ՍՊԸ-ում աշխատող մի կին, որի հետ ընկերության տնօրենը ոչ աշխատանքային հարցերի շուրջ համակարգված նամակագրություն է սկսել իր ծառայությունն սկսելուց գրեթե անմիջապես հետո: Կինն ի սկզբանե բացատրել է ղեկավարին, որ իր համար ընդունելի չէ խոսել իր անձնական կյանքի մասին:

Հանրային պաշտպանն իր հանձնարարականում կոչ է արել ընկերության ղեկավարներին մշակել ներքին կազմակերպչական փաստաթուղթ՝ սեռական ոտնձգությունը կանխելու համար, որը կներառի ենթադրյալ սեռական ոտնձգության փաստի բողոքարկման և հետաքննության ընթացակարգերը»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։