Գերմանիայում Վրաստանի քաղաքացիներ են ձերբակալվել

Գերմանիայում Վրաստանի 4 քաղաքացի է ձերբակալվել: Դեպքը տեղի է ունեցել Դրեզդեն քաղաքի ներգաղթյալների ժամանակավոր կացության կենտրոնում:

Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Վրաստանի երկու քաղաքացիներ վիճաբանության են բռնվել կենտրոնի աշխատակիցների հետ, վերջիններս դիմել են ոստիկանություն:

Կենտրոնում գտնվող մի խումբ ներգաղթյալներ հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա:  Բախման արդյունքում վիրավորվել է երկու իրավապաշտպան և անվտանգության մեկ աշխատակից:

Միջադեպի պատճառով ոստիկանությունը դիմել է լրացուցիչ ուժերի օգնությանը, փոխանցում է imedinews-ը։

Թողնել պատասխան