Թբիլիսիում ընթանում է գիտաժողով՝ նվիրված ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ին

Թբիլիսիում ընթանում է գիտաժողով՝ նվիրված ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ին։

Գիտաժողովը կազմակերպվել է Վրաստանի խորհրդարանի, կառավարության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՄԱԿ-ի աջակցությամբ:

Գիտաժողովը կշարունակվի մինչև մայիսի 29-ը, տեղեկացնում է imedinews-ը։

Հիշեցնենք՝ 2015թ. սեպտեմբերին աշխարհի ավելի քան 150 երկրների առաջնորդները ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնական գրասենյակում մասնակցելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման գագաթնաժողովին՝ պաշտոնապես ընդունեցին կայուն զարգացման նոր օրակարգը: Այն ենթադրում է մինչև 2030  թվականը համախմբել ջանքերը՝ վերացնելու աղքատությունը, պայքարելու անհավասարությունների դեմ, լուծելու կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները:

Թողնել պատասխան