Անձնագիրը կորցնելու դեպքում քաղաքացիները պիտի պարտադիր դիմեն ոստիկանություն. Ծուլուկիանի

«Նոյեմբերի 1-ից նույնականացման քարտը կորցնելու դեպքում ոստիկանություն դիմելը պարտադիր է դառնում»,- այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

«Լինում են դեպքեր, երբ քաղաքացին կորցնում է նույնականացման քարտը կամ այն գողանում են, սակայն նոր կարգավորումների համաձայն, միայն արդարադատության տուն դիմելը բավարար չի լինի: Անհրաժեշտ կլինի, մինչ անձնագիրը փոխելը քաղաքացին ներկայացնի տեղեկանք, որ կորուստի կամ գողացման մասին դիմել է ոստիկանություն»,- հայտարարել է Ծուլուկիանին:

Վերջինիս խոսքով, նոր կարգը տարածվում է ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների վրա: Փոփոխությունների նպատակը, ըստ նախարարի, այն է, որ քաղաքացիները կեղծ դիմումներ չգրեն և 2 անձնագիր չստանան: