Երեկվա օրը համառոտ. մարտի 9

Մարտի 9-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 629 930-ի: Մեկ օրում արձանագրվել է 865 նոր դեպք: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 570 884։

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների խթանման ծրագիրը երկարաձգվել է մինչև մարտի 31-ը։ Մանրամասն՝ այստեղ։

Օրվա թոփ թեման շարքարավազի և ալյուրի պակասորդի շուրջ ստեղծված իրավիճակն էր։

Վրաստանի խոշորագույն սուպերմարկետներում շաքարավազի և ձեթի պաշարները սպառվել են։ Պահանջարկի ավելացման պատճառով որոշ խանութների դարակներ դատարկվել են։ Դիստրիբյուտորների ասոցիացիայի ղեկավար Իվա Ճկղոնիայի խոսքով՝ ապրանքատեսակները խանութների վաճառասեղաններից վերջացել են «խուճապային գնումների» պատճառով։ Ավելին՝ այստեղ։

Աշխարհում շաքարավազի ամենամեծ արտահանողը Բրազիլիան է։ Վրաստանը նույնպես շաքարավազ գնում է հիմնականում Բրազիլիայից։ 2021 թվականին Վրաստան է ներկրվել 120,7 հազար տոննա շաքարավազ՝ 60,4 միլիոն արժողությամբ։ Վրաստանը Բրազիլիայից ստացել է գնված 57 հազար տոննա շաքարի գրեթե կեսը (28,2 միլիոն դոլար), որին հաջորդում են Թուրքիան (14,3 միլիոն դոլար) և Լեհաստանը (10,6 միլիոն դոլար):

Վրաստանի հովիվների ասոցիացիայի նախագահ Բեքա Գոնաշվիլին ասել է. «Ռուս-ուկրաինական պատերազմը Վրաստանին հարվածելու է բոլոր ուղղություններով։ Այս սեզոնին բացարձակապես ամեն ինչի գները շատ ավելի բարձր կլինեն, քան նախկինում»։ Ըստ Գոնաշվիլիի՝ «այսօր տաք սրտով որոշումներ կայացնելու ժամանակը չէ։ Այդ մասին պետք է մտածեինք խաղաղ ժամանակ»։

Վրաստանի ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիան կարծում է, որ առաջիկա երկու ամսում հացի գինը երկրում չի թանկանա։ Ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավան հայտարարել է, որ Վրաստանը ցորենի և ալյուրի մեկ ամսվա պաշար ունի։

Վրաստանի դիստրիբյուտորների բիզնես ասոցիացիայի ղեկավար Իվա Ճկղոնիան խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմն ազդում է լարիի փոխարժեքի վրա։ Ըստ Ճկղոնիայի՝ պատերազմում են երկու խոշորագույն արտահանող ու ներկրող երկրները, փակվում են շուկաները, կրճատվում են տրանսֆերտները, որն էլ բնականաբար լարիի փոխարժեքի վրա կանդրադառնա։ Մանրամասն՝ այստեղ։

Վրաստանի խորհրդարանի բյուրոյի որոշմամբ՝ մարտի 14-ին, ժամը 12:00-ին, նախատեսված է խորհրդարանի լիագումար նիստ, որի ընթացքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ կունենա կարևորագույն հարցերի շուրջ։

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնի խոսքով՝ «Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Վրաստանի դիրքորոշումը շատ հստակ է, միջազգային տեսանկյունից Վրաստանը դեմ է ագրեսիային»։ Ըստ Քլեյթոնի՝ Վրաստանը կանգնած է այնտեղ, որտեղ Միացյալ Թագավորությունն է։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վարկեթիլիի մետրոյի տարածքում փողոցային առևտրի հետ կապված խնդիրները վերացվել են։ Ըստ Կալաձեի՝ քաղաքապետարանի աշխատակիցները կշարունակեն են տարածքի վերահսկողությունը։

Երեկ Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, Ժնևի միջազգային քննարկումների համանախագահ Տոյվո Կլաարի հետ։

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկիի խոսքով, Եվրամիության համար Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային իր հովանու տակ վերցնելն արտահերթ հարց է․

«Այս խառը իրադարձությունների ֆոնին Ուկրաինան ԵՄ-ից ակնկալում է արտահերթ կերպով անդամագրվել միությանը, սակայն ոչ պակաս կարևոր է նաև Վրաստանի և Մոլդովայի ինտեգրումը»։

Վերջին 13 օրվա ընթացքում ավելի քան 20 000 Ռուսաստանի քաղաքացի է ժամանել Վրաստան։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին՝ նշելով, որ այս թիվն անհամեմատ քիչ է մինչ համավարակը գրանցված տվյալներից։ Ըստ նախարարի՝ խոսակցությունները, թե ՌԴ քաղաքացիների հոսքը ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ավելացել է, չի համապատասխանում իրականությանը:

Վրաստանում ավագ հատուկ ուսուցչի կարգավիճակ ստանալու համար ուսուցիչները քննություն կհանձնեն մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։ Իսկ առաջատար հատուկ ուսուցիչները 2024 թվականի հունվարի 1-ը։ Որոշումը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Հետևյալ կերպ գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) սահմանել է քննությունների կազմակերպման վերոնշյալ ժամկետը։

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները բողոքի ցույց են անցկացրել Georgian Airways-ի գրասենյակի դիմաց՝ բողոքելով ավիաընկերության կայքի վճարման դաշտում ռուսական Mir բանկային համակարգի ավելացման դեմ։ Ըստ ցուցարարների՝ ավելի շատ շահույթ ստանալու համար ռուսական վճարային համակարգին ինտեգրումն անընդունելի է։ Մանրամասն՝ այստեղ։

Պարզ դարձավ նաև, որ Ախալքալաքի շրջանի Քարցեփ գյուղից Ափնիա տանող ավտոճանապարհը վերանորոգման ընթացքի մեջ է։ Ախալքալաքի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ քաղաքապետ Մելքոն Մակարյանն իր տեղակալ Թեմուր Մճեդլիձեի հետ այցելել է այս պահին նախագծով վերականգնվող Քարցեփ գյուղից Ափնիա գյուղ տանող ճանապարհահատված և տեղում ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև հանդիպել է բնակչության հետ։

Վրաստանի ազգային բանկը լարիի փոխարժեքին աջակցելու և արտարժույթի շուկա իրացվելիություն մատակարարելու նպատակով արժույթի աճուրդ է անցկացրել և վաճառել 39,6 մլն դոլար։ Աճուրդի է հանվել 50 մլն դոլար։