ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունն անհրաժեշտ է կանխելու հնարավոր ագրեսիան․ Վոլսկի

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկիի խոսքով, Եվրամիության համար Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային իր հովանու տակ վերցնելն արտահերթ հարց է։

«Այս խառը իրադարձությունների ֆոնին Ուկրաինան ԵՄ-ից ակնկալում է արտահերթ կերպով անդամագրվել միությանը, սակայն ոչ պակաս կարևոր է նաև Վրաստանի և Մոլդովայի ինտեգրումը»։

Փոխխոսնակի խոսքով, Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունն անհրաժեշտ է կանխելու հնարավոր ագրեսիան։

«Ուստի Ուկրաինայի մտավախությունը, որ Վրաստանն ու Մոլդովան կարող են բացասական ազդեցություն ունենալ այս պայմաններում հարցի քննարկման արագության վրա, անհիմն է։ Արագ անդամագրումը կարող է տարբեր պատճառներ ունենալ, բայց նպատակը դեռ նույնն է, և դա վերաբերում է անվտանգության և դաշնակից երեք երկրների գոյատևման և անվտանգության հարցին» — նշել է Վոլսկին։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի հետքերով օրերս Վրաստանը ևս Եվրամիությանն անդամագրվելու հայտ է ներկայացրել։