Երեկվա օրը համառոտ. ապրիլի 27

Ապրիլի 27-ին Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման  290 նոր դեպք: Վարակից մահվան 2 դեպք է գրանցվել։

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտնել է, որ պատվիրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նոր չափաբաժին՝ 5-11 տարեկան երեխաների համար։

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ հաջորդ տարվանից սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին տրվող ամենամսյա օգնությունը կկրկնապատկվի:

Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։

2022 թվականի ապրիլի 25-26-ը Վրաստանի Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Մերաբ Տուրավան այցելել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։

Վրաստանի պետական ​​դրոշի բարձրացումը մանկապարտեզների և դպրոցների վրա դարձել է պարտադիր:

Վրաստանյան Mtavari Arkhi հեռուստաալիքի հիմնադիր, անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիայի խոսքով՝ քրեակատարողական ծառայությունն արգելել է Ռուսթավիի 12-րդ հիմնարկ Սաակաշվիլիին ծանրոցով սնունդ բերել։

Վրաստանի քրեակատարողական ծառայությունը (ՔԿՀ) հերքում է տեղեկությունը, թե Միխեիլ Սաակաշվիլիին սնունդ չի տրվել։

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար (ԱԳՆ) Ինալ Արձինբան ապրիլի 27-ին ռուսական իշխանամետ լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Վրաստանի մասին։ Մանրամասն՝ այստեղ:

Վրաստանում վարորդական իրավունքի քննության գործնական քննության 2-րդ փուլն արդեն իսկ քաղաքացիներn անցնում են քաղաքային երթևեկության պայմաններում, ավելին՝ այստեղ:

Վրաստանի խորհրդարանում օրինագիծ է մշակվում, ըստ որի ավտոմեքենան սխալ կայանելու տուգանքը կբարձրանա։

Մառնեուլիի շրջանի Շահումյան և Կիրովկա գյուղերի վերանվանման լուրը վերջին օրերին այս համայնքներում ամենաշատ քննարկված թեման է դարձել։ Ամբողջական նյութն՝ այստեղ:

Եվ վերջում՝ ապրիլի 27-ի առուվաճառքի արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1,49 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի դիմաց պաշտոնական արժեքը կազմել է 3,0517 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 1,07 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,2366 լարի։