Վրաստանը պատվիրել է պատվաստանյութի նոր չափաբաժին՝ 5-11 տարեկանների համար

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտնել է, որ պատվիրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նոր չափաբաժին՝ 5-11 տարեկան երեխաների համար։

Գլխավոր վարակաբանը նշել է, որ այս քայլը ևս ուղղված է Վրաստանում համավարակի հաղթահարմանը և մինչև հունիս բնակչության 70 տոկոսի պատվաստումն ապահովելուն։

«Բնակչության մեծ մասի պատվաստման դեպքում մեր երկիրը պաշտպանված կլինի վարակի նոր ալիքներից։

Իսկ 5-ից 11 տարեկան երեխաների համար նախատեսված պատվաստանյութով, որը շուտով կհասնի երկիր, նախևառաջ կպատվաստվեն ռիսկային խմբում գտնվող երեխաները», — ասել է Գամկրելիձեն։