Ֆեմինիզմը և կանանց իրավունքները. Ալիք Մեդիան նոր նախագիծ է մեկնարկում

«Ալիք Մեդիան» մեկնարկում է թվով երրորդ նախագիծը՝ կապված կանանց իրավունքների պաշտպանության հետ: Նախագծի առաջին փուլում Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո Քարթլիի շրջանների հայալեզու բնակիչների համար կանցկացվի դասընթացներ, որոնք ավարտելուց հետո, մասնակիցները կստանան հավաստագրեր:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հարցաշարը.

Մասնակիցները տեղեկություններ կստանան այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ 1) «ֆեմինիզմի էությունը և գենդերային ժողովրդավարությունը: 2) Ֆեմինիստ դերակատարների և ԶԼՄ-ների լուսաբանման պրակտիկա 3) Գենդերի հասկացություն և սեռի դիալեկտիկա 4) Ֆեմինիստական ​​տեսություններ և տիպաբանություն: 5) Կանանց իրավունքները և լրատվամիջոցները և այլն:

Վեբինարները կվարի Union Freya-ի գործադիր տնօրեն և կանանց իրավունքների թեմայով դասընթացավար Քեթեւան Մուրղուլիան։

Դասընթացները կսկսվեն մայիսի 1-ից` յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, երեկոյան ժամերին (առնվազն մեկ ժամ) ԱՌՑԱՆՑ, ZOOM հարթակում:

Աշխատանքային լեզուն վրացերենն է, կլինի հայերեն թարգմանություն։